Friday, January 13, 2017

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ




No automatic alt text available.

Ստեղծագործական ճգնաժամը (творческий кризис) շատերին ծանոթ իրավիճակ է: Սկսվում է մտքերի կանգ, ոգեշնչման կորուստ, նոր մտքերի և գաղափարների բացակայություն, սեփական գործունեության արդյունքները ադեկվատ գնահատելու կարողության կորուստ, դատարկության զգացում: Այս բոլորը ստեղծագործական ճգնաժամի «սիմպտոմներն» են: 

Այնուամենայնիվ այդ վիճակից դուրս գալ, իհարկե, հնարավոր է: Իսկ ինչ է հարկավոր անել.


Image may contain: text
Մտքերը գրի առնելը կօգնի ձեզ նորերի համար տեղ ազատելու: Եվ ինչպես ասում են` ախորժակը բացվում է ուտելիս, իսկ մտքերը ձևակերպելը ստեղծագործելու սկիզբն է:

Image may contain: text
Ճգնաժամային իրավիճակում, որպես կանոն, ուղեղը ի վիճակի չի լինում նորմալ աշխատելու, ավելին` կարող է սպառնալ բացարձակ դատարկություն և հուսահատության զգացում: Ուղեղին «սնունդ» և աշխատելու նյութ է հարկավոր, որոնք պետք է պաշարեք, երբ այն աշխատել դեռևս չի հրաժարվում: Գոնե թե համոզել լինում է ...) Ամենաքիչը` իմացեք, թե որտեղից կարելի է գտնել այդպիսի նյութեր:

Image may contain: text
Ստեղծագործ մարդը ստեղծագործ է ամենուր: Ձեր էներգիան ներդրեք այլ գործ կատարելու մեջ, կատարեք սիրով ու հաճույքով և կզգաք, որ շուտով ձեզ ոգեշնչում կայցելի:


Լայֆհաք. ստեղծագործելիս, երբ այն ձեզ մոտ սահուն ստացվում է, փորձեք ստեղծել տրամադրող միջավայր և մտապապահեք այն: Ամեն անգամ պրոդուկտիվ աշխատանք կատարելիս, մթնոլորտը կդառնա սովորական, և երբ հասնի ճգնաժամային պահ, այն ձեզ կտրամադրի դարձյալ ստեղծագործել, ասես` այդ վիճակին գալով կհագնեք «աշխատանքային շորերը»:

Image may contain: text
Որպես նոր գաղափարներ գեներացնելու մեթոդ հայտնի է 3B (Bed, Bath, Bus) մեթոդը: Անկողնում, բաղնիքում կամ ավտոբուսում մենք լարված չենք, կենտրոնացած չենք, և դա էլ թույլ է տալիս ստեղծել ներ գաղափարներ:
Արքիմեդը հայտնաբերեց հիդրոստատիկայի հիմնական օրենքը բաղնիքում, Էյնշտեյնը եկավ հարաբերականության տեսության մասին մտքին ցերեկը երազելիս, Ֆիլո Ֆարնսվորթը հեռուստատեսությունը հայտնաբերելու մասին գաղափարն ունեցել է եգիպտացորենի դաշտերը վարելիս, երբ մի տեսարանը հաջորդել է մյուսին շարունակաբար, Ռիչարդ Ֆեյմանը քվանտային մեխանիկայում հայտնագրոծություն է կատարել, երբ դիտում էր օդ նետված ափսեի երերուն շարժումը, իսկ Ջ.Կ. Ռոուլինգի մոտ Հարրի Փոթերի մասին գաղափարը ծնվել է գնացքում Մանչեսթրից Լոնդոն գնալիս:

Image may contain: text
Արվեստի մեծ գործ համարվում է ոչ միայն այն, ինչը մենք տեսնում ենք ստեղծածի վերջնական արդյունքում, այլ հավասարապես նաև այն, ինչը չենք տեսնում: Կարգն այնպես է, որ պետք է վերացնել այն, ինչը անհամապատասխան է, հանել այն, ինչը, հնարավոր է, խլել է օրերով և անգամ տարիներով ներդրած ջանք, սա է ցույց տալիս բացառիկ արվեստագետին և արվեստի կատարյալ գործը, լինի դա սիմֆոնիա, վեպ, նկար, ձեռնարկություն կամ նույնիսկ կյանք:
Ջիմ Քոլինզ 





No comments:

Post a Comment